Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլում Մադրիդի «Ռեալը» հաղթել է բոլոր 6 խաղերում: Նման ցուցանիշ մադրիդյան թիմը գրանցեց արդեն երկրորդ անգամ: Մրցաշարի 2011/12թ-ի մրցաշրջանում «Արքայական ակումբը» նույնպես հարյուր տոկոսանոց արդյունք է գրանցել:

Արդյունքում մադրիդյան թիմը դարձավ առաջին ակումբը, որին երկու անգամ հաջողվել է հաղթել մրցաշարի խմբային փուլի բոլոր խաղերում:

«Ռեալի» արդյունքները ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլում

«Ռեալ» - «Բազել» - 5:1

«Լուդոգորեց» - «Ռեալ» - 1:2

«Լիվերպուլ» - «Ռեալ» - 0:3

«Ռեալ» - «Լիվերպուլ» - 1:0

«Բազել» - «Ռեալ» - 0:1

«Ռեալ» - «Լուդոգորեց» - 4:0.