armsport.amԻսպանիայի առաջնությունում «Ռեալը» նոր ռեկորդի հեղինակ է դարձել:

Ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ արտագնա խաղում 8 գնդակ է ուղարկել հակառակորդի դարպասը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին մադրիդյան ակումբը արտագնա խաղում ջախջախել էր «Դեպորտիվոյին»: «Ռիասոր» մարզադաշտում կայացած չորրորդ տուրի հանդիպման ժամանակ ընդհանուր առմամբ 10 գնդակ խփվեց: «Ռեալի» կազմում երեք անգամ աչքի ընկավ Ռոնալդուն, երկուական անգամ Գարետ Բեյլը եւ Խավիեր Էրնանդեսը, մեկ անգամ էլ Խամես Ռոդրիգեսը:

Պետք է նաեւ նշել, որ Պրիմերայի շրջանակներում արտագնա խաղերում երբեք ութ գոլից ավել չէր խփվել: «Ռեալից» առաջ նման ռեկորդ սահմանել էին միայն «Բարսելոնան», «Ատլետիկոն», «Վալյադոլիդը», եւ «Դեպորտիվոն»: