Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է «Դարի լավագույն ֆուտբոլիստի» կոչման քվեարկության մասին: Հարցումը նվիրված է ֆեդերացիայի 100-ամյակին. տեղեկացնում է Record-ը:
Մրցանակին հավակնում են 1965թ-ի «Ոսկե գնդակի» դափնեկիր Էյսեբիոն, 2000թ-ին լավագույնը ճանաչված Լուիշ Ֆիգուն, 2008 և 2013թթ-ի «Ոսկե գնդակի» արժանացած Կրիշտիանու Ռոնալդուն:
Մրցանակի հանձման արարողությունը տեղի կունենա 2015թ-ի հունվարի 14-ին՝ Էշտորիլում: