ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով վկա Քրիստինե Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հուլիսի վերջերին տեղեկանալով, որ Սևանի թաղամասերից մեկում գտնվող' Գրիշա Ա.-ի տանը բնակվող Ա. Ա.-ն տան տերերի կողմից ենթարկվել է բռնությունների, զանգահարել է ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ մաս, տվել հաղորդում:

 

Քաղաքացու տված հայտարարությունը, սակայն, բաժնում չի գրանցվել և դրան օրենքով սահմանված կարգով ընթացք չի տրվել: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

 

Կատարվում է նախաքննություն: