ՄԱԿ-ը կոչ Է անում լիովին արգելել կտտանքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը կտտանքների դեմ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւի 30-ամյակի օրը:
Սենատի հետախուզության կոմիեն դեկտեմբերի 9-ին հրապարակել է 500 էջ այն զեկույցից, որը բաղկացած Է 6 հազար Էջից: Դրանում ներկայացված են Կենտրոնական հետախուզական վրարչության (ԿՀՎ) մի շարք չարաշահումները նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի (2001 – 2009) օրոք, ներառյալ տանջաքննությունները եւ իշխանություններին եւ հասարակությանը ապատեղեկատվություն տրամադրելը:
«Կտտանքները պետք Է լիովին արգելվեն: Դրա համար շատ խոսքեր անհրաժեշտ չեն: Մահապատժի վերաբերյալ գլխավոր քարտուղարի դիրքորոշումը նույնպես պարզ Է. նա դեմ Է դրան»,- դեկտեմբերի 10-ին ասել Է Դյուժարիկը:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը համաձայն Է մարդու իրավունքների գերագույն կոմիսար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնի դիրքորոշմանը: Վերջինս ավելի վաղ հայտարարել Է, որ պատժից անձեռնմխելիությունը կամ վաղեմության ժամկետի օրենքը չպետք Է կիրառվեն նրանց նկատմամբ, ովքեր պաշտպանում են խոշտանգումների կիրառումը:
Ինչպես ցույց Է տվել ԱՄՆ-ի Սենատի հետախուզության կոմիտեի զեկույցը, կտտանքները տակավին կիրառվում են այն 156 երկրներից մի քանիսում, որոնք վավերացրել են Կտտանքների դեմ կոնվենցիան, եւ ունեն կտտանքներն արգելող ներքին օրենսդրություն»,- ասել Է Դյուժարիկը:
Կտտանքների եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի այլ դաժան տեսակների դեմ ՄԱԿ-ի Կոնվենցիան Գլխավոր ասամբլեան ընդունել Է 1984 թվականի դեկտեմբերի 10-ին: Դրա մասնակիցներ են 156 երկրներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: