Արևմուտքը պետք է պատժամիջոցներ սահմանի Ուկրաինայում վայրագությունների հեղինակների նկատմամբ, այլ ոչ թե երկրի իշխանության ներկայացուցիչների, ովքեր կարգն են պահում: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը: «Մայդանում հավաքված երիտասարդների, իսկ եթե ավելի ուղիղ՝ արմատականների անպատժելիությունը շատ ծանր է անդրադառնում երկրի ներքաղաքական մթնոլորտի վրա»,- նշել է նա:
Կաչասինն ավելացրել է, որ Ուկրաինայում իրավիճակը շատ ծանր է, կիևցիները նման են մարդկանց, ովքեր արդեն չեն հավատում իրենց վաղվա օրվան: «Ինչ վերաբերվում է կիևում տիրող իրավիճակին, պետք է ասեմ, որ տպավորությունները շատ ծանր են: Կիևցիներն այս պահին շատ հուսահատված են, դա զգացվում է նրանց հայացքներից և պահվածքից»,- ասել է Կարասինը: