Կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում ՊՍԺ-ի դեմ հանդիպմանը գոլի հեղինակ է դարձել, եվրագավաթներում իր գոլերի քանակը հասցրեց 76-ի:

Այս ցուցանիշով 27-ամյա արգենտինացին հավասարվեց Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլին:

Հիշեցնենք, որ Մեսսին Չեմպիոնների լիգայում խփած գոլերի քանակով գերազանցել է Ռաուլին և դարձել մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն: