Միացյալ Նահանգների արևմտյան ափի Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հանձնաժողովը հայտարարել է Գլենդելում նախատեսվող հայ-ամերիկյան թանգարանի շենքի ճարտարապետական մրցույթի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:

 

Հետաքրքրված ճարտարապետները պետք է իրենց որակավորման դիմումները ներկայացնեն [email protected] հասցեին: Հայոց ցեղասպանության տարելիցի հանձնաժողովը հայտնել է, որ իրենց նախատեսած շինությունը, որն ունենալու է 30 հազար քառակուսի ոտնաչափ մեծություն, իր մեջ պետք է ներառի թանգարան երկու կամ ավելի ցուցադրության սրահով, թատրոն, դասասենյակներ, հետազոտական գրադարան:

 

Գլենդելի քաղաքային խորհուրդը նոյեմբերի 4-ին հավանություն էր տվել քաղաքում հայկական թանգարան և մշակութային կենտրոն կառուցելու վերաբերյալ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հանձնաժողովի առաջարկին: Այն կառուցվելու է' որպես հարգանքի նշան Գլենդելում բնակվող հայերի: