Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանցին մտնում Վրաստանի հայկական եկեղեցիներից մեկը, հայհոյում է և այրում Հայաստանի դրոշը։

Լաուրա Սարգսյան. Վրաստանի ոստիկանությունը փնտրում է երեք էթնիկ ադրբեջանցու, որոնք հայհոյանքներ են տվել Թբիլիսիի «Սուրբ Գևորգ» հայկական եկեղեցում, եկեղեցու բակում այրել են Հայաստանի դրոշը և այդ ամենը տեսանկարահանել են։

Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը։

Միջադեպը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ, սակայն նախօրեին է միայն աղմուկ է բարձրացել, երբ Facebook սոցցանցում հրապարակվել էր այն։

Տեսանյութը նկարահանվել է Թբիլիսիի հայկական եկեղեցում մատուցած պատարագի ժամանակ։

Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը միջադեպի մասին իմացել էր նույն օրը և անմիջապես դիմել համապատասխան մարմիններին։ Վրաստանի ՆԳՆ-ին էին փոխանցվել նյութեր և տեսանյութ, որոնք արձանագրել էին եկեղեցու բակում տեղադրված տեսախցիկները։

«Մենք նրանց նամակ էինք գրել` խնդրելով միջոցներ ձեռնարկել։ Քանի որ, եթե նրանք իրենց նման բաներ են թույլ տալիս, ապա մենք էլ կարող ենք պատասխանել», – ասաց Խաչատրյանը։

Միջադեպից հետո եկեղեցում արգելեցին ֆոտո և տեսանկարահանումները, հատկապես, պատարագի ժամանակ։ Նկարահանումներ իրականացնելու համար այժմ անհրաժեշտ է համապատասխան թույլտվություն ունենալ։

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել։ Sputnik Արմենիայի տեղեկության համաձայն` տեսանյութը դժգոհություն է առաջացրել Վրաստանի ադրբեջանական համայնքում։ Ամենայն հավանականությամբ, հայկական եկեղեցին սրբապղծած անձինք զբոսաշրջիկներին էին Բաքվից։

Ժամանակակից Թբիլիսին անհնար է պատկերացնել առանց Վրաստանի ամենակոլորիտային եկեղեցիներից մեկի` Սուրբ Գևորգի։

Եկեղեցին վերանորոգվել է 2013-15 թվականներին Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանի նախաձեռնությամբ, հայտնի գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի և այլոց աջակցությամբ։

Սուրբ Գևորգը կառուցվել է 1251թ-ին իշխան Ումեկի միջոցներով, որը ծագումով Մանազկերտից էր: Նա մեծահարուստ վաճառական էր Կարին (այժմ՝ Էրզրում) քաղաքում։ Երբ 1242թ-ին Կարինը ենթարկվեց մոնղոլների արշավանքին, նա ընտանիքի հետ Տփխիս (այժմ Թբիլիսի) տեղափոխովեց:

armeniasputnik.am