Ֆրեզնոյի հայկական թանգարանը վերահրատարակել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 353 տարբեր մարդկանց նամակների ժողովածուն՝ «Ձայն տառապելոց»: Նամակները գրվել են 1915-1918 թվականին տարագրության և աքսորի ճանապարհին' սիրիական անապատներում և Կովկասում ապաստանած հայ գաղթականների կողմից՝ ուղղված աշխարհի տարբեր անկյուններում գտնվող իրենց հարազատներին և ընկերներին: Ինչպես հաղոդրում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել մայիսի 21-ին Ֆրեզնոյի Կալիֆորնիայի համալսարանում:

 

Գրքի կազմողը՝ Պետրոս Տոնապետյանը, առաջաբանում նշում է. «Գրքի հեղինակը մեկ անձ չէ, այլ մի քանի հարյուր, բայց նրանք, սակավ բացառությամբ, այսօր չկան այլևս երկրի երեսին»:

 

Հասանելի է նաև գրքի էլեկտրոնային տարբերակը՝ անգլերենով և ռուսերենով: Իսկ ապագայում թանգարանը նախատեսում է հրատարակել գերմաներեն, թուրքերեն և ֆրանսերեն տարբերակները:

 

Նամակների ժողովածուն առաջին անգամ հրատարակվել է 1922 թվականին Փարիզում՝ Հակոբ Թիւրապեանի տպարանում: