Մոսկվայի բորսայում դեկտեմբերի 11-ին Երեւանի ժամանակով ժամը 12:20-ի դրությամբ ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա փակման մակարդակի համեմատությամբ ավելացել Է 8 կոպեկով եւ հասել 54,9350 ռուբլու: Նախորդ առավելագույն ցուցանիշը դեկտեմբերի 3-ին կազմել Էր 54,9090 ռուբլի:

 

Ռուբլու փոխարժեքի անկումը տեղի Է ունենում այն պայմաններում, երբ Բրենտ նավթի բարելի արժեքը ցած Է ընկել 65 դոլարից: Այսպես, ժամը 12:20-ի դրությամբ հունվարի մատակարարման Բրենտ նավթի բարելն արժեր 64,35 դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: