Մոսկվայի բորսայում ռուբլին հունվարի 22-ին սակարկություններն սկսել է կտրուկ աճով: Դոլարի փոխարժեքը հունվարի 21-ի սակարկությունների փակման մակարդակի նկատմամբ ընկել 2,82 ռուբլով՝ մինչև 79,81 ռուբլու նշագիծ, իսկ եվրոյինն ընկել է 3,52 ռուբլով՝ մինչև 86,47 ռուբլի: Ընդսմին երեկվա առավելագույն ցուցանիշների համեմատությամբ դոլարի փոխարժեքն արդեն ընկել է 6,18 ռուբլով, իսկ եվրոյինը՝ 7,23 ռուբլով:
Ռուբլու փոխարժեքի աճը տեղի է ունենում նավթի գների արագ աճի ֆոնին: Այսպես, հունվարի 22-ին Լոնդոնի ICE բորսայում 2016 թվականի մարտի մատակարարման Brent մակնիշի նավթի ֆյուչերսի արժեքը բարձրացել է 5,3 տոկոսով՝ բարելի դիմաց մինչև 30,5 դոլար: Ընդ որում՝ նախքան Մոսկվայի բորսայում սակարկություննների սկսվելը, Brent-ի գինը գերազանցել էր բարելի դիմաց 31 դոլարի նշագիծը: