Ռուսաստանի կենտրոնական բանկի կողմից ռուսական ֆինանսական հատվածի կայունությունը պահպանելուն ուղղված միջոցառումների հրապարակման ֆոնին ՌԴ-ում մեկ դոլարի փոխարժեքը նվազել է 61 ռուբլուց, եվրոյինը' 76 ռուբլուց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' այդ մասին վկայում են Մոսկվայի բորսայի տվյալները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ'դոլարի կուրսը Մոսկվայի ժամանակով 18:04-ի դրությամբ վաղվա համար կատարված հաշվարկներով նվազել է 6,1 ռուբլով' կազմելով 61,4 ռուբլի, եվրոյինը' 8,9 ռուբլով' կազմելով 76,25-ի:
ՌԴ ԿԲ-ի հայտարարություններից հետո դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, համանապատասխանաբար, մինչև 60,828 և 75,9 ռուբլու, թարմացնելով այսօրվա օրական նվազագույն արժեքները: