ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' մայիսի 29-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.79 դրամով' կազմելով 478.54 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.3 դրամով և կազմել 525.82 դրամ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլո ւ փոխարժեքը նվազել է 0.22 դրամով' կազմելով 9.11 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 5.96 դրամով և կազմել 731.78 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը մայիսի 29-ին կազմել է 18 հազար 231.72 դրամ, արծաթի գինը՝ 256.63 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 154.74 դրամ: