ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' ապրիլի 13-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.02 դրամով' կազմելով 475.3 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.6 դրամով և կազմել 501.06 դրամ:

 

ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.37 դրամով' կազմելով 9.06 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն նվազել է 4.68 դրամով և կազմել 693.46 դրամ:

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը ապրիլի 13-ին կազմել է 18 հազար 297.22 դրամ, արծաթի գինը՝ 249.62 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 794.92 դրամ: