ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն՝ հունիսի 1-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.49 դրամով՝ կազմելով 478.05 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.93 դրամով և կազմել 521.89 դրամ: ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.13 դրամով' կազմելով 8.98 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.24 դրամով և կազմել 727.54 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հունիսի 1-ին կազմել է 18 հազար 311.42 դրամ, արծաթի գինը՝ 256.21 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 137.17 դրամ: