ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' մարտի 30-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.42 դրամով' կազմելով 471.21 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.72 դրամով և կազմել 511.07 դրամ:
ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով' կազմելով 8.14 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.09 դրամով և կազմել 699.13 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը մարտի 30-ին կազմել է 18 հազար 115.32 դրամ, արծաթի գինը՝ 259.67 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 240.42 դրամ: