ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն' հոկտեմբերի 1-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 407.58 դրամ:
Եվրոյի փոխարժեքը աճել է 0.63 դրամով և կազմել 514.12 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով' կազմելով 10.28 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը աճել է 0.34 դրամով և կազմել 660.61 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հոկտեմբերի 1-ին կազմել է 15 հազար 941.02 դրամ, արծաթի գինը՝ 224.21 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 35.2 դրամ։