ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 22-ին, կազմել է 479.64 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.04 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 535.66 դրամ (աճել է 0.86 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 607.85 դրամ (նվազել է 0.95 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.47 դրամ (աճել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 222.52 դրամ, ոսկի՝ 19,602.13 դրամ, պլատին՝ 12,520.63 դրամ: