Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը ապրիլի 7-ին կազմել է 482.61 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.60 դրամով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 549.84 դրամ՝ աճելով 2.71 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 679.08 դրամ է՝ նվազելով 0.60 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքն ապրիլի 7-ին կազմել է 7.11 դրամ' աճելով 0.09 դրամով: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները' արծաթ 233.83 դրամ, ոսկի՝ 18,951.57 դրամ, պլատին՝ 14,616.33 դրամ։