ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' դեկտեմբերի 1-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.57 դրամով և կազմել 435.26 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.95 դրամով և կազմել 542.55 դրամ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.4 դրամով' կազմելով 8.32 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.68 դրամով և կազմել 682.75 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը դեկտեմբերի 1-ին կազմել է 16 հազար 551.32 դրամ, արծաթի գինը՝ 223.48 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 862.69 դրամ։