ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2015թ. հունվարին կազմել է 475.73 դրամ, ինչը 16.8 տոկոսով գերազանցել է 2014թ. հունվարի համապատասխան ցուցանիշը (407.35 դրամ): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

 

 

Հայաստանի սպառողական և արտարժույթի շուկաներում 2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի, համապատասխանաբար, 2.5 և 2.6 տոկոս հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի հավելաճը կազմել է, համապատասխանաբար, 2.8 և 0.5 տոկոս: