Հայաստանի սպառողական և արտարժույթի շուկաներում 2015թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի համապատասխանաբար 1.4 և 1.1 տոկոս նվազում (ՀՀ դրամն արժևորվել է):

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2015թ. հունիսին 2014թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ընդհանուր մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ հաշվարկային փոխարժեքն աճել է 2.5 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների 0.9 տոկոս նվազումն ուղեկցվել է հաշվարկային փոխարժեքի 1.4 տոկոս հավելաճով:

 

 

2015թ. մայիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 475.1 դրամ, ինչը գերազանցել է 2014թ. մայիսի համապատասխան ցուցանիշը 15.6 տոկոսով (410.9 դրամ):