ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' փետրվարի 17-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.23 դրամով' կազմելով 479.06 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.74 դրամով և կազմել 545.27 դրամ:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով' կազմելով 7.64 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.99 դրամով և կազմել 736.12 դրամ:

 

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը փետրվարի 17-ին կազմել է 18 հազար 933.07 դրամ, արծաթի գինը՝ 265.99 դրամ, պլատինի գինը՝ 18 հազար 574.97 դրամ: