ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' հունվարի 14-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.05 դրամով և կազմել 477.04 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.11 դրամով և կազմել 561.23 դրամ: ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով' կազմելով 7.25 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը աճել է 4.79 դրամով և կազմել 725.45 դրամ:

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հունվարի 13-ին կազմել է 18 հազար 11.06 դրամ, արծաթի գինը՝ 253.37 դրամ, պլատինի գինը՝ 18 հազար 910.76 դրամ: