ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' հունվարի 21-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.52 դրամով և կազմել 476.39 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.81 դրամով և կազմել 551.14 դրամ: ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.11 դրամով' կազմելով 7.23 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.59 դրամով և կազմել 719.73 դրամ:

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հունվարի 21-ին կազմել է 19 հազար 738.87 դրամ, արծաթի գինը՝ 272.63 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 405.74 դրամ: