Հայաստանի սպառողական շուկայում 2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրված 0.4 տոկոս հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.3 տոկոս նվազումով (ՀՀ դրամն արժևորվել է):
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2014թ. սեպտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 0.8 տոկոս նվազմանը զուգընթաց արձանագրվել է հաշվարկային փոխարժեքի 0.8 տոկոս հավելաճ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 3.2 և 0.7 տոկոսով: 2014թ. սեպտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 408.36 դրամ, ինչը 0.04 տոկոսով գերազանցել է 2013թ. սեպտեմբերի համապատասխան ցուցանիշը (408.2 դրամ):