ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' դեկտեմբերի 10-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 2.23 դրամով և կազմել 457.31 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.81 դրամով և կազմել 566.65 դրամ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով' կազմելով 8.42 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.81 դրամով և կազմել 716.65 դրամ:

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը դեկտեմբերի 10-ին կազմել է 18 հազար 40.4 դրամ, արծաթի գինը՝ 240.69 դրամ, պլատինի գինը՝ 18 հազար 290.35 դրամ։