ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' դեկտեմբերի 4-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.35 դրամով և կազմել 443.83 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.13 դրամով և կազմել 546.58 դրամ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով' կազմելով 8.34 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.4 դրամով և կազմել 695.7 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը դեկտեմբերի 4-ին կազմել է 17 հազար 191.14 դրամ, արծաթի գինը՝ 232.59 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 451.55 դրամ։