ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' դեկտեմբերի 23-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 2.34 դրամով և կազմել 458.51 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.67 դրամով և կազմել 561.03 դրամ:
ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.32 դրամով' կազմելով 8.39 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը աճել է 1.5 դրամով և կազմել 714.04 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը դեկտեմբերի 23-ին կազմել է 17 հազար 619.7 դրամ, արծաթի գինը՝ 237.19 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 616.02 դրամ։