ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' փետրվարի 13-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.14 դրամով' կազմելով 478.91 դրամ:

 

Եվրոյի փոխարժեքն աճել է 4.01 դրամով և կազմել 547.3 դրամ: ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով' կազմելով 7.39 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 7.31 դրամով և կազմել 737.14 դրամ:

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը փետրվարի 13-ին կազմել է 18 հազար 823.21 դրամ, արծաթի գինը՝ 260.06 դրամ, պլատինի գինը՝ 18 հազար 538.36 դրամ: