ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 20-ին, կազմել է 480.03 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.31 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 535.62 դրամ (աճել է 0.06 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 611.99 դրամ (նվազել է 0.18 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.44 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 223.47 դրամ, ոսկի՝ 19,767 դրամ, պլատին՝ 12,701.62 դրամ: