Դոլարի փոխարժեքը բանկերում և փոխանակման կետերում հատել է 500 դրամի սահմանագիծը: Այն տատանվում է 500-515 դրամի շրջանակում: Բանկերը դոլարը գնում են միջինում 498.81 դրամով և վաճառում 509.9 դրամով:
Եվրոյի փոխարժեքը ևս մեկ գիշերում աճել է ավելի քան 15 դրամով: Հայաստանյան բանկերը եվրոն գնում են միջինում 616.72 դրամով և վաճառում' 643.93 դրամով: Ռուբլու առքի փոխարժեքը 7.9 դրամ է, վաճառքինը' 8.69 դրամ: Ֆունտի միջին փոխարժեքը առքի ժամանակ կազմել է 774.37 դրամ, վաճառքի ժամանակ' 810.89 դրամ:
Նոյեմբերի 24-ից հայկական դրամը սկսել է արժեզրկվել: Այդ օրն ամերիկյան մեկ դոլարի վաճառքի գինը հայաստանյան բանկերում հասել էր միջինում 435 դրամի' նախորդ օրվա նկատմամբ թանկանալով 16.6 դրամով: