ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' դեկտեմբերի 15-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 8.97 դրամով և կազմել 471.78 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 10.91 դրամով և կազմել 585.95 դրամ:
ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով' կազմելով 8.04 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 13.8 դրամով և կազմել 740.55 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը դեկտեմբերի 15-ին կազմել է 18 հազար 97.42 դրամ, արծաթի գինը՝ 252.66 դրամ, պլատինի գինը՝ 18 հազար 302.01 դրամ։