ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' փետրվարի 9-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.16 դրամով' կազմելով 478.62 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.93 դրամով և կազմել 542.95 դրամ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով' կազմելով 7.28 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.43 դրամով և կազմել 728.99 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը փետրվարի 9-ին կազմել է 19 հազար 96.49 դրամ, արծաթի գինը՝ 264.98 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 65.72 դրամ: