ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն՝ ապրիլի 22-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.53 դրամով՝ կազմելով 473.96 դրամ:

 

 

Եվրոյի փոխարժեքն աճել է 5.4 դրամով և կազմել 511.4 դրամ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով՝ կազմելով 8.87 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 7.94 դրամով և կազմել 712.69 դրամ:

 

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը ապրիլի 22-ին կազմել է 18 հազար 214.18 դրամ, արծաթի գինը՝ 245.03 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 554.37 դրամ: