ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' ապրիլի 9-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.79 դրամով' կազմելով 476.34 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.11 դրամով և կազմել 505.68 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.38 դրամով' կազմելով 9.43 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն նվազել է 5.88 դրամով և կազմել 698.17 դրամ:

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը ապրիլի 10-ին կազմել է 18 հազար 457.99 դրամ, արծաթի գինը՝ 257.47 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 873.18 դրամ: