ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' ապրիլի 7-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.1 դրամով' կազմելով 474.15 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 514.69 դրամ:
ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.27 դրամով' կազմելով 8.56 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.1 դրամով և կազմել 705.16 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը ապրիլի 7-ին կազմել է 18 հազար 270.26 դրամ, արծաթի գինը՝ 256.71 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 591.89 դրամ: