ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն' ապրիլի 4-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.29 դրամով և կազմել 415.13 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.93 դրամով և կազմել 569.06 դրամ: ՌԴ ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.04 դրամով՝ կազմելով 11.71 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.93 դրամով և կազմել 687.91 դրամ:

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինն ապրիլի 4-ին կազմել է 17 հազար 137.21 դրամ, արծաթի գինը՝ 264.67 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 165.92 դրամ։