ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն' մարտի 24-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.09 դրամով և կազմել 414.28 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.99 դրամով և կազմել 570.63 դրամ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել 11.47 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.10 դրամով և կազմել 682.86 դրամ:

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը մարտի 24-ին կազմել է 17 հազար 794.73 դրամ, արծաթի գինը՝ 268.65 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 166.63 դրամ։