ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն' հուլիսի 2-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.05 լումայով և կազմել 407.9 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.32 դրամով և կազմել 557.19 դրամ:
ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով՝ կազմելով 11.91 դ րամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.86 դրամով և կազմել 699.96 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 2-ին կազմել է 17 հազար 409.22 դրամ, արծաթի գինը՝ 276.45 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 632.09 դրամ։