ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն' փետրվարի 4-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.19 դրամով և կազմել 409.94 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.69 դրամով և կազմել 553.87 դրամ:
ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով՝ կազմելով 11.62 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.04 դրամով և կազմել 669.43 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը փետրվարի 4-ին կազմել է 16 հազար 440.16 դրամ, արծաթի գինը՝ 253.76 դրամ, պլատինի գինը՝ 18 հազար 161.71 դրամ: