Մոսկվայում սակարանում ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը սեպտեմբերի 11-ի ժամը 15:00-ի դրությամբ նախորդ օրվա փակման մակարդակի համեմատությամբ ավելացել է 22 կոպեկով եւ կազմել 37,5150 ռուբլի՝ նորացնելով պատմական առավելագույն ցուցանիշը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքի նախորդ առավելագույն ցուցանիշն արձանագրվել է սեպտեմբերի 1-ին, երբ այն կազմել Է 37.51 ռուբլի:

 

Ինչպես ավելի վաղ հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Եվրամիության խորհուրդը Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների նոր փաթեթը կգործարկի սեպտեմբերի 12-ից, բայց դրանք կարող են փուլ առ փուլ չեղյալ հայտարարվել՝ կախված Ուկրաինայի արեւելքում իրադրության զարգացումից: