ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր՝ դեկտեմբերի 12-ին, պետք է կայանար Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ ամբաստանյալ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստի վիճաբանության փուլը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ ' ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, հիմք ընդունելով Շահբազ Գուլիևի դատապաշտպան Արկադի Իսրայելյանի ներկայացրած միջնորդությունն առ այն, որ ինքն առողջական խնդիրներ ունի, և, հաշվի առնելով նաև տուժող Վրեժ Բալայանի բացակայությունը, գործը քննող դատավոր Անատոլի Թադևոսյանի որոշմամբ դատական նիստը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 19-ը։

 

Հունիսի 29­-ին Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույն պետությանքաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը (ծնված 1968թ.) եւ ինքնությունը չպարզված անձը, կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինի հատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, մուտք են գործել Շահումյանի շրջանի վարչական տարածք, հատուկ առաջադրանքով հավաքագրել տեղեկություններ' դրանով իսկ կատարելով լրտեսություն:

 

Հուլիսի 4­-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվողտեղամասից զենքի գործադրմամբ առեւանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին (ծնված 28.04.1997թ., բն. էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում), ում դիակը հուլիսի 15­-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում: Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը եւ Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը ձերբակալվել ու կալանավորվելեն: