Գյումրիում Ավետիսյաններրի ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատական նիստը հետաձգվել է մինչև հունվարի 22-ը: Մինչ այդ նիստը նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը, որը ներկայացրել էին Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտ պանները' նշելով, որ դրա համար հիմքեր չկան:

 

Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանները առաջարկեցին նիստը հետաձգել' մինչև դատաքննության մեկնարկը: Դատավոր Հարություն Մովսիսյանը նիստը հետաձգեց մինչև հունվարի 22-ը, ժամը 12-ը: