Հանրապետության տարածքում դեկտեմբերի 13-ի գիշերը, 16-17-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 13-ի օրվա երկրորդ կեսից, 14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում' ձյուն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 2-3, արևելյան շրջաններում' 4-5 աստիճանով, 17-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: Քամին հարավարևմտյան' 2-7 մ/վրկ արագությամբ:
Երևանում դեկտեմբերի 13-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-ին օրվա երկրորդ կեսին, 14-ին, 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ: Դեկտեմբերի 13-ին ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +12 աստիճան, դեկտեմբերի 14-16-ին' +9, դեկտեմբերի 17-ին' +11 աստիճան: