Հանրապետության տարածքում փետրվարի 9-13-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում' ամպրոպ: Քամին հարավարևմտյան' 2-5 մ/վրկ արագությամբ: Փետրվարի 9-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ:
Oդի ջերմաստիճանը փետրվարի 12-13-ին կնվազի 3-6 աստիճանով:
Երևանում փետրվարի 9-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Փետրվարի 9-11-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +10 աստիճան, փետրվարի 12-ին' +9, փետրվարի 13' +8 աստիճան: