Հանրապետության տարածքում մարտի 12-ին, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 13-ի գիշերը, 15-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ:
Օդի ջերմաստիճանը մարտի 12-ին կբ արձրանա 2-3 աստիճանով, 14-15-ին կնվազի 3-4 աստիճանով: Քամին հարավարևմտյան' 3-8 մ/վրկ արագությամբ:
Երևանում մարտի 12-ին, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 13-ի գիշերը, 15-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 12-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան, մարտի 13-14-ին' +16, մարտի 15-16-ին' +14 աստիճան: