Մինչ մրցաշրջանի առաջին հատվածի ավարտը Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը կպաշտպանի Միտչել Լանժերակը: Այդ մասին հայտարարել է Յուրգեն Կլոպը:
«Ոչ մի պատճառ չկա դարպասապահին փոխելու համար: Լանժերակը դաշտ դուրս կգա առաջին շրջանի մնացյալ երեք խաղում: Դա, սակայն, չի նշանակում, որ որոշումս տարածվում է ողջ մրցաշրջանի վրա: Լավ զրույց եմ ունեցել Վայդենֆելերի հետ, և նա կպայքարի մեկնարկային կազմում իր տեղի համար: Լավ է, երբ տրամադրությանդ տակ ունենում ես երկու նման ուժեղ դարպասապահ»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը: