Եվրամիությունը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Մոսկվայի հետ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

 

«Մենք նույնպես կցանկանայինք ունենալ լավ գործընկերային հարաբերություններ Ռուսաստանի հետ»,- ասել է կանցլերը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես ԵՄ-ն պետք է վերաբերվի այն բանին, որ ՌԴ-ն «ունի մեծ ազդեցություն» Հունգարիայի, Թուրքիայի և Սերբիայի վրա և ինչպես Արևմուտքը կարող է «սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը»:

 

Մերկելի խոսքով՝ Եվրամիության մերձեցումն Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ «ուղղված չէ Ռուսաստանի դեմ»: